fbpx
Արցախ

Արցախցիները ռուսներից պահանջում են իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները

Արցախում իրականացվել է ցույց, որտեղ Արցախցիները ռուսական կողմից պահանջել են իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։

Ցուցարարները պահանջում են կառավարության որոշ անդամների հրաժարականները։ Նրանք ցանկանում են երկրում իշխանափոխություն անել և քննարկում են տարբերակներ Արայիկ Հարությունյանին անցնցում հեռացնելու համար, քանի որ այդպես են տեսնում միակ փրկությունը։ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը կտրուկ չեն դնում, որովհետև ռիսկային են համարում անվտանգ ընտրություններ անցկանելը։

Ըստ Արթուր Օսիպյանի, տարբերակներից մեկը Սահմանադրության փոփոխությունն է, որը երկարատև գործընթաց է, իսկ մյուսը դիմել Ռւոսաստանին և միջազգային հանրությանը, որպեսզի օգնեն անվտանգություն ապահովեն իրենց ընտրություններում կամարտտահայտման համար, որպեսզի Ադրբեջանը չգնա սադրանքների ու բախումների։

Ցուցարարները Արցախի իշխանություններին մեղադրում են կոռուպցիայի մեջ, իսկ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են այդ ամենը ֆինասավորելու մեջ։ Վիտալի Բալասանյանը նույնպես մեղադրվում է Ադրբեջանի՝ մասնավորապես Իհլամ Ալիևեի հետ համագործակցելու մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ