fbpx
Քաղաքականություն

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա առթիվ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Ուղերձում ասված է.

«Հարգելի Սոորոնբայ Շարիպի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ղրղզստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Անկախության տարիներին բարեկամ Ղրղզստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության և միջազգային հեղինակության ամրապնդման գործում:

Համոզված եմ, որ մենք փոխադարձ ջանքերով այսուհետ ևս կշարունակենք զարգացնել մեր երկրների միջև համագործակցությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Հարգելի Սոորոնբայ Շարիպի,

օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարգավաճում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ