Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
- Ադրբեջանը մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա․ ունենք 3 զոհ
- Դուրս գալ ՀԱՊԿ-ից, դիմել ՄԱԿ ԱԽ․ սկսվել է ստորագրահավաք
«Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման։
Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության ներքո», – ասվում է պաշտոնական հայտարարությունում։