Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ հայտնված զինծառայողների մի մասի հարազատները փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը։
Խնդիրն այն է, որ Շիրակի մարզի բնակիչները ադրբեջանական տեսանյութերում նկատել են իրենց ընտանիքի անդամներին։
Նրանք պնդում են, որ իրենց հարազատները 3 օր շրջափակման մեջ են գտնվել ու զրկված են եղել կապի բոլոր միջոցներից։
Շիրակցիները պահանջում են տեղեկություններ տրամադրել իրենց հարազատների մասին։