Hindustan Times թերթը հաղորդում է, որ Պակիստանի զինված ուժերը խախտել են հրադադարը Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր շրջաններում: Հրաձգություն է սկսվել, որի արդյունքում զոհվել է մեկ հնդիկ զինծառայող, իսկ երեքը վիրավորվել են:
Պակիստանցի զինյալները հրաձգություն են սկսել Ռաջաուրի շրջանի Սանդերբանի տարածքում: Հնդիկները պատասխան կրակ են բացել: Փոխհրաձգությունը շարունակվել է մոտ երկու ժամ:
Հիշեցնենք` Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածությունը վերսկսվել էր հնդիկ ուժայինների ավտաշարասյան վրա Ջամմու և Քաշմիր շրջաններում հարձակումից հետո` փետրվարի 14-ին, ինչի հետևանքով 45 մարդ էր զոհվել:
Հակամարտող երկու կողմերից էլ կան զոհեր խաղաղ բնակիչների շրջանում։