Պակիստանում ձերբակալել են մի անասնաբույժի, որին մեղադրում են աստվածանարգության մեջ։ Այս հաղորդում է AP-ը:
Տեղի ոստիկանապետը հայտնել է, որ Ռամեշ Կումարը ձերբակալվել է նախօրեին: Նրան մեղադրում են Ղուրանի էջերը պղծելու մեջ:
Պակիստանի օրենսդրության համաձայն՝ իսլամը վիրավորելու մեջ մեղադրվող ցանկացած անձ կարող է մահապատժի ենթարկվել: