Պակիստանում ռազմական փոքր ինքնաթիռն ընկել է բնակելի տարածքում: Դեպքը տեղի է ունեցել Ռավալպինդի քաղաքի մոտ: Զոհվել է 17 մարդ՝ անձնակազմի 5 անդամներն ու 12 քաղաքացիական անձինք: Ընկնելուց հետո ինքնաթիռը բռնկվել է, կրակը տարածվել է մի քանի տների վրա: Հրդեհից տուժել է 12 խաղաղ բնակիչ:
Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: Նշվում է, որ ինքնաթիռն օդ էր բարձրացել ռազմաուսումնական նպատակով:
https://twitter.com/MunirAhmedLive/status/1155967887405752322?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1155967887405752322&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F442530.html