Ռուսաստանը Հնդկաստանին ու Պակիստանին առաջարկել է իր միջնորդությունն առաջացած լարվածությունը նվազեցնելու հարցում, և Իսլամաբադը պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջը: Այդ մասին հայտարարել է Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մեհմուդ Քուրեշին. հայտնում է РИА Новости-ն:
«ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն առաջարկել է միջնորդություն: Չգիտեմ` ինչպես կվարվի Հնդկաստանը, սակայն ցանկանում եմ ասել Ռուսաստանին, որ Պակիստանը պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջը և նվազեցնել լարվածությունը»,- ասել է նա: