Աշխարհ

Պակիստանը թույլ չի տվել Հնդկաստանի նախագահի ինքնաթիռին անցնել իր օդային տարածքով

Իսլամաբադը մերժել է Նյու Դելիի խնդրանքը՝ թույլ տալու Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդի ինքնաթիռին անցնելու Պակիստանի օդային տարածքով: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Պակիստանի ԱԳ նախարար Մեհմուդ Քուրեշիին:

Մենք այդ որոշումը կայացրել ենք՝ հիմնվելով Հնդկաստանի պահվածքի վրա»,- ասել է պակիստանցի նախարարը: Ինչպես նա նշել է, Հնդկաստանը խնդրել է հնարավորություն տալ օգտվելու Պակիստանի օդային տարածքից, որպեսզի Քովինդը կարողանա կիրակի մեկնել Իսլանդիա, ինչին Իսլամաբադը մերժմամբ է պատասխանել:

Օգոստոսի վերջին Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտարարել է, որ չի բացառում երկրի օդային տարածքի ամբողջական փակումը Հնդկաստանի համար: Հնդկաստանի քաղավիացիայի նախարար Հարդիպ Սինգհ Պուրին ի պատասխան նշել է, որ այդ դեպքում Հնդկաստանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի:

Երկրների միջև լարվածությունը սրվել է, երբ օգոստոսի 5-ին Նյու Դելին հայտնել է Ջամմու և Քաշմիր սահմանային նահանգի կարգավիճակը փոխելու որոշման մասին, որով նախատեսվում է տարածաշրջանում երկու միութենական տարածքներ ստեղծել, որոնք առավել քիչ իրավունքներով օժտված կլինեն: Պակիստանը դատապարտել է այդ որոշումը և հրաժարվում է դա Հնդկաստանի ներքին գործը համարելուց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ