Պակիստանը դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Հնդկաստանի հետ երկու պետությունների միջև հարաբերությունների սրման ֆոնին, որն առաջացել է Ջամմա և Քաշմիրի նահանգը լուծարելու Նյու Դելիի որոշման առնչությամբ: Այդ մասին օգոստոսի 8-ին հայտնել է Պակիստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Շեյխ Ռաշիդ Ահմեդը:
«Քանի դեռ ես երկաթուղային տրանսպորտի նախարարի պաշտոնում եմ, «Բարեկամության էքսպրես» գնացքը (միակ գնացքը, որը երթևեկում է Պակիստանի և Հնդկաստանի միջև) այլևս չի գործելու»,- հայտարարել է նախարարը:
«Հաջորդ երեք կամ չորս ամիսները շատ կարևոր են, կարող է պատերազմ սկսվել, բայց մենք դա չենք ցանկանում։ Եթե մեր դեմ պատերազմ սկսվի, ապա այն կդառնա վերջինը: «Բարեկամության էքսպրեսը» միակ գնացքն է, որը շաբաթական երկու անգամ Լահորից Նյու Դելի էր մեկնում Աթարիով: Առաջին երթուղին գնացքը կատարել է 1976 թվականի հուլիսի 22-ին»,-հավելել է նախարարը՝ մեկնաբանելով Հնդկաստանի և Պակիստանի միջև ստեղծված իրադրությունը: