Պետք է անենք ամեն բան, որ պատերազմն այլևս երբեք չկրկնվի. Թալակվաձե

Ամենադիտվածներ

Պետք է անենք ամեն բան, որ պատերազմն այլևս երբեք չկրկնվի. Թալակվաձե

«Յուրաքանչյուր զինվորի ճակատագիր, որը կապված է օգոստոսյան պատերազմի հետ, մեր և մեր երեխաների համար օրինակ է, թե ինչպես պետք է լինի սերն առ հայրենիք»,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն, գրում է Ալիք Մեդիան:

Նրա խոսքով, պետք է անել ամեն բան, որպեսզի պատերազմն այլևս երբեք չկրկնվի: Թալակվաձեի հայտարարությամբ, պատերազմում զոհված զինվորների երեխաներն ու ընտանիքներն արժանի են խաղաղության և անվտանգության:

«Պետք է անել ամեն բան, որ ապագայում պատերազմը երբեք չկրկնվի, մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովված լինի: Դա է եղել այս մարդկանց երազանքը: Նրանց երեխաներն ու ընտանիքներն արժանի են խաղաղության և անվտանգության»,- հայտարարել է Թալակվաձեն:

Հիշեցնենք՝ այս օրերին լրանում է օգոստոսյան պատերազմի 11-րդ տարին:

2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ: Վրաստանի վարկածով՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն և վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Մինդեռ ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով:

Ըստ պաշտոնական տվյալների՝ այս հինգ իրերին օսական կողմն ունեցել է 365 կորուստ, վրացական կողմը՝ 412: Զոհվել են նաև 67 ռուս խաղաղապահներ: Հարավային Օսիայիտարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչ լքել է տներն ուհամալրել փախստականների և բռնի տեղահանվածների թիվը:

Հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();