fbpx
ՏՏ

Panasonic-ը դադարեցնում է առևտրային գործողությունները Huawey-ի հետ

Ճապոնական Panasonic կորպորացիան հայտարարել է, որ դադարեցնում է առևտրային գործողությունները Huawei-ի հետ: Այս մասին տեղեկացնում է FNN հեռուստաալիքին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ճապոնական ընկերությունը դադարեցրել է բոլոր առևտրային գործողությունները Huawei-ի, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող 68 ընկերությունների հետ։

Huawei-ի հետ հարաբերությունները չորեքշաբթի դադարեցրել են ճապոնական SoftBank և KDDI (au) բջջային օպերատորները՝ հայտարարելով, որ հետաձգում են մայիսի 24-ին նախատեսված Huawei հեռախոսների վաճառքը։ Մի փոքր ավելի ուշ նման հայտարարությամբ հանդես է եկել նաև NTT Docomo բջջային օպերատորը։ Ընկերությունները դադարեցրել են նաև չինական արտադրողի նոր մոդելների, մասնավորապես՝ P30 lite-ի գնման նախնական հայտերի ընդունումը։

Բջջային օպերատորների որոշումը հաջորդել է ԱՄՆ առևտրի նախարարության հայտարարությանը մայիսի կեսին Huawei-ը սև ցուցակ մտցնելու մասին։ Huawei-ը նաև այն ընկերությունների ցանկում է, որոնց արգելված է գործեր վարել ամերիկյան բիզնեսի հետ առանց համապատասխան արտոնագրերի։

Google-ն արդեն դադարեցրել է համագործակցությունը Huawei-ի հետ այն ոլորտներում, որոնք պահանջում են սարքավորումների, ծրագրային ապահովման և տեխնիկական ծառայությունների փոխանցում բացի նրանցից, որոնք հասանելի են բոլորին բաց արտոնագրով։

Այնուամենայնիվ ԱՄՆ-ը 90-օրյա լիցենզիա է տվել չինական ընկերությանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ