Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ուղերձը «Սուրբ Մարֆայի տուն» նստավայրից հեռարձակվել է Vatican News-ի եթերում։ Հռոմի պապը հիշեցրել է պանդեմիայից բացի այլ վտանգավոր աղետների մասին։
«Կորոնավիրուսի պանդեմիան հանկարծակի սկսվեց, ինչպես ջրհեղեղը, սակայն կան այլ «պանդեմիաներ», որոնք մենք չենք նկատում, օրինակ՝ քաղցը, որն այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում խլել է 3,7 մլն մարդու կյանք: Այսօր իմ աղոթքն եմ ուղղում այդ այլ «պանդեմիաներին»՝ քաղցին, պատերազմներին, տառապող երեխաներին, որոնք չեն կարողանում սովորել: Թող Աստված կանգնեցնի այդ ողբերգությունները»,-ասել է Ֆրանցիսկոսը:
Նշենք, որ մարտի 8-ից Վատիկանում դադարեցվել են բոլոր պատարագները: Ամեն օր Հռոմի պապը ուղիղ եթերում աղոթում է:
Պոնտիֆիկոսն անդրադարձել է ամենացավոտ թեմաներին: Բացի այդ, Վատիկանի հրատարակչական տունը գիրք է հրատարակել, որում հավաքվաշ են պանդեմիայի ժամանակ պոնտիֆիկոսի ամենակարևոր ելույթները:
