Վարագույները բացվում են, ու հանդիսատեսը հայտնվում է լոռվա աշխարհում, բեմում լոռեցու ընտանեկան կոլորիտն ու կենցաղն է, և, իհարկե, լոռվա բարբառը: Միամիտ լոռեցի Փանոսի արկածներն են` թումանյանական ևս երկու՝ «Կացին ախպերը» և «Նեսոյի քարաբաղնիսը» հեքիաթների հետ համադրված:
Աճեմյանցիներն աշխատել են ներկայացման մեջ պահել այն, ինչ Թումանյանինն է, պահել հեքիաթներում նրա ասելիքը: Հատուկ պատանի հանդիսատեսի համար հեքիաթ-ներկայացումը երաժշտական հետաքրքիր մոտեցումներով է, իսկ լոռվա բնությունը պատկերում են դեկորները, լուսային էֆեկտները: Ստեղծագործական կազմը Թումանյանի հեքիաթները համեմել է ազգային երաժշտության ռիթմերով է, երգերն էլ գրվել են հատուկ այս բեմադրության համար:
Աճեմյանցիների համար ոչ պակաս պարտավորեցնող բեմադրությունները պատանի հանդիսատեսի համար են ստեղծվում`այսպիսով լրացնելով պատանի հանդիսատեսի թատրոնի բացը, որ կա Գյումրիում: Իսկ դա թատրոնի ստեղծագործական կազմին հաջողվում է, խաղացանկում հին ու նոր բեմադրությունները միշտ պահպանվում են:
Սա էլ հատված էր «Կացին ախպերը» հեքիաթից, որին հաջորդում է «Նեսոյի քարաբաղնիսի» պատմությունը: Թումանյանի հեքիաթների հավաքական կերպարներն այս ներկայացման մեջ են: Մեծ բանաստեղծի 150-ամյակին նվիրված նոր բեմադրությունը լրացնում է թումանյական այն շարքը, որն ունի թատրոնը: Ամբողջ տարվա խաղացանկում են լինելու «Տերն ու ծառան», «Հեյ ջան Շաշաստանն» ու «Փանոսի արկածները»:
Աղբյուրը՝ shantnews.am