Զինված Ուժեր

Սուրեն Պապիկյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է զորավարժարանում, որտեղ բացազատված ուսումնական կետերում զորամիավորման հրամանատարական կազմը ներկայացրել է առկա ժամանակակից տեխնիկական միջոցները, հայրենական արտադրության սարքերն ու դաշտային պայմաններում անձնակազմի կեցությունն ապահովելու նոր լուծումները։

Այնուհետև Սուրեն Պապիկյանը հետևել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժությանը, որի ընթացքում խաղարկվել են հակահարձակողական մի շարք գործողություններ։

Զորավարժության ավարտին պաշտպանության նախարարը շնորհավորել է անձնակազմին և լավագույն արդյունքներ ցուցաբերած մի շարք զինծառայողների հանձնել խրախուսական պարգևներ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ