ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն այսօր աշխատանքային այցով ժամանել են Գյումրի:
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ դիվանագետները ծաղկեպսակ են խոնարհել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող 1988թ.-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
Ծաղկեպսակի խոնարհման արարողությանը հաջորդել է դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների և ՀՀ մարզպետների աշխատանքային հանդիպումը: