Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը դատարանն այսօր բավարարել է։
Այսպիսով՝ Փարամազյանը կալանավորվել է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել քաղաքապետին պատկանող մեքենայում և բնակարանում։
Այհունհետև հայտնի էր դարձել, որ նրան Երևան են բերել։
Երեկ էլ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել՝ Խարդախությանը օժանդակելու կամ կազմակերպելու, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար: