fbpx
Հասարակություն

Starmus VI գիտական, մշակութային երաժշտական փառատոնի լուսաբանման հրավեր

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 22-ին անցկացվելու է Starmus VI գիտական, մշակութային երաժշտական փառատոնը::

«ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՀՐԱՎԵՐ
21.07.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականին Հայաստանում անցկացվելու է Starmus VI գիտական, մշակութային երաժշտական փառատոնը:
Հուլիսի 22-ին ժամը 11:00-ին առցանց ձևաչափով տեղի կունենա փառատոնի ազդարարումը:
Մի շարք ՀՀ բարձրաստիճան անձանց և փառատոնի կազմակերպիչների մասնակցությամբ անցկացվող առցանց հանդիպման ընթացքում պաշտոնապես կհայտարարվեն աշխարհահռչակ փառատոնի նախնական ծրագիրը և անցկացման ժամկետները:
Հանդիպմանը ԶԼՄ-ների հետ հարցուպատասխան չի նախատեսվում:
Հանդիպումը հասանելի կլինի հետևյալ հղումով՝
https://us02web.zoom.us/j/89337715332?pwd=QWQ5M1BWSGZFY09ZQkFXYVQyUkp6UT09

Մասնակիցներ՝
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան
Starmus փառատոնի համահիմնադիր, տնօրեն եւ Խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյան
Starmus փառատոնի Խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտեր (Jill Tarter)
Starmus փառատոնի Խորհրդի անդամ, Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դէվիդ Այքեր (David Eicher)
Starmus փառատոնի խորհրդական, շվեյցարացի աստղագետ Միշել Մայոր (Michel Mayor)

Փառատոնի պաշտոնական կայք՝ www.starmus.com

«Սթարմուսի» (STARMUS – Stars and Music) մասին
Գիտության ու արվեստի միջազգային ամենամյա STARMUS փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների՝ նպատակ ունենալով ոգեշնչել և կրթել հետազոտողների նոր սերնդի:
STARMUS-ի խորհրդի անդամներ են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Queen ռոք խմբի անդամ Բրայան Մեյը, աշխարհահռչակ գիտնական Էմանուել Շարպանտյեն, երաժիշտ Փիթեր Գեբրիելը, գիտության ու արվեստի ոլորտների այլ հեղինակավոր ներկայացուցիչներ:
The Sun պարբերականը STARMUS փառատոնը անվանել է «ոչ այս աշխարհի փառատոն», Bloomberg-ը փառատոնը կոչել է «Ամենաանհնար գիտական փառատոնը պատմության ընթացքում», իսկ Forbes-ը՝ «Աշխարհի ամենագրավիչ գիտական փառատոն»»,-ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ