ՀՀ ոստիկանւթյունը հայտնում է, որ Երևանի Կենտրոնում ծառայություն իրականացրած պարեկները հոկտեմբերի լույս 11-ի գիշերը Արամի փողոցում նկատել են «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։
«Պարեկները փորձել են խախտման փաստով արձանագրություն կազմել։ Այդ ընթացքում տղամարդը փաստաթղթերի հետ մեկտեղ պարեկին 10 հազար դրամ է տվել՝ առաջարկելով չկազմել արձանագրությունը։՛
- Ոստիկանությունում արձանագրվել է կալաշնիկովի ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Ոստիկանությունն ապօրինություններ է բացահայտել Ծաղկաձորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պարեկները նրան, կաշառք տալու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
ՀՀ ոստիկանությունը հորդորում է վարորդներին դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
