Պարեկներին կաշառք առաջարկած վարորդը ձերբակալվել է

Հրապարակող՝

Պարեկներին կաշառք առաջարկած վարորդը ձերբակալվել է

Հոկտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզում պարեկային ծառայության ընթացքում, ժամը 9:00-ին, Երևան-Մեղրի ճանապարհին կանգնեցվել է «Ֆոտոն» մակնիշի բեռնատար, որի վարորդն ամրակապված չի եղել:

51-ամյա վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել, որպեսզի նրանք վարչարարություն չիրականացնեն:Վարորդը ձերբակալվել է և ներկայացվել Համայնքային ոստիկանության Վայքի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հետագա քննության համար:

Ամենաթարմ