Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը հայտարարել է, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը գերթե ամբողջությամբ փրկված է փլուզման ռիսկից, հաղորդում է France2 հեռուստաալիքը:
«Ներկա պահին Փարիզի Աստվածամոր տաճարը փրկված է փլուզումներից, և դա հրաշալի նորություն է»,- ասել է նախարարը:
Նախարարը հստակեցրել է, որ շինության անկայուն մասերը, մասնավորապես՝ տաճարի արևմտյան և հյուսիսային հատվածների ճակատային մասի դեկորատիվ տարրերը և հարավային աշտարակը պահպանվել և կայունացվել են:
«Մնացել է միայն կամարապատ սրահը, որտեղ դեռ մի քանի անկայուն հատվածներ կան: Մշակույթի նախարարության թիմն աշխատում է այնտեղից շինարարական աղբը մաքրելու ուղղությամբ և աստիճանաբար ծածկում է այն: Երբ դա արվի, կարելի է ասել, որ տաճարը փրկված է»,- հավելել է Ռիեստերը:
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը բռնվկել էր ապրիլի 15-ի երեկոյան՝ տեղական ժամանակով 18:50-ի սահմաններում: Հրդեհի հետևանքով փլվել են տաճարի սայրաձողը, փայտե կառույցները, տանիքը, տաճարը մեծապես տուժել է:
Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Ժամեր անց հաղորդվել է, որ կրակը տեղայնացվել, այնուհետև մարվել է: Հրշեջներին հաջողվել է փրկել տաճարի հիմնական կառ