fbpx
Աշխարհ

Փարիզի բնակելի շենքում հրդեհի զոհերի թիվը հասել է տասի

Փարիզի 16-րդ օկրուգի բնակելի շենքում բռնկած հրդեհի զոհերի թիվը հասել է տասի: Այդ մասին հայտնել է France Info պորտալը: Ավելի վաղ հաղորդվել էր ինը մահացածների և 36 տուժածների մասին: Մահացածներից առնվազն մեկը փոքր տարիքի երեխա է:

Հրդեհը Էռլանժե փողոցի ութհարկանի շենքում բռնկել է տեղական ժամանակով գիշերվա ժամը մոտավորապես 01:00-ին: Հրդեհի կապակցությամբ իրավապահները բերման են ենթարկել մի կնոջ, որն ապրում է այդ շենքում: Կասկածում են, որ հենց նրա պատաճառով է հրդեհն սկսվել: Նշվում է, որ այդ կինը հոգեկան խանգարումներ ունի և սթափ չի եղել բռնկման պահին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ