Փարիզի խորհրդանիշերից մեկը` Հաղթանակի կամարը, լրջորեն վնասվել է «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների բողոքի ցույցերի հետևանքով. հայտնում է «Դոյչե վելե»-ի ռուսական ծառայությունը: Այդ մասին պատմել է Հուշարձանների պահպանության ազգային գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Բելավալը:
Նրա խոսքով` ցուցարարներին հաջողվել է ներխուժել Հաղթանակի կամարի թանգարանային հատված և «գլխատել» Նապոլեոնի մարմարե արձանը:
Հիշեցնենք, որ մարդիկ բողոքում են բենզինի գների բարձրացման դեմ:
Ֆրանսիայի նախագահը խնդրել է վարչապետին` հանդիպել ցուցարարների հետ:
