Փարիզում ոստիկանության աշխատակիցները Ելիսեյան դաշտերում արցունքաբեր գազ և ջրային թնդանոթներ են կիրառել ցուցարարների դեմ, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով BFMTV-ին:
Իրավապահներն այս քայլին են գնացել այն բանից հետո, երբ բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաների մասնակիցները մոտեցել են Համաձայնություն հրապարակում ցույցերի համար արգելված հատվածին:
Ներկայումս Ելիսեյան դաշտերի շրջանում մի քանի հարյուր ցուցարարներ են գտնվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում ցուցարարների հետ բախման հետևանքով 7 ոստիկան է վիրավորվել: