Ժամը 13:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղից կորած երեխան նկատվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 16-րդ փողոցում:
Նշված վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Ժամը 13:46-ին 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում փրկարարները հայտնաբերել են Դ. Գ.-ին:
