Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Փարիզում ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, այն բանից հետո, երբ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր իրեր:
Ոստիկանության գործողությունների արդյունքում տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել:
«Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում սկսվել էին դեռ անցած տարվա նոյեմբերից, երբ ֆրանսիայում բարձրացավ վառելիքի սակագինը: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցույցերի ամբողջ ընթացքում զոհվել է 10, վիրավորվել՝ ավելի քան 2 հազար մարդ:
Փոխանցում է shantnews.am-ը։
