fbpx
Խորհրդարան

Պարոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ մեխին. Համազասպ Դանիելյան

Մայիսի 31-ին Ազգային ժողովի նիստում իր ելույթի ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունից Համազասպ Դանիելյանն անդրադարձավ երեկվա ԱԺ ամբիոնից հնչած հայտարարություններին՝ կապված ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի ընտրության շուրջ:

«Ես Հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, առաջարկը ստացել եմ ավելի վաղ, քան արտահերթ ընտրությունների օրն էր որոշված: Իմ գործունեության ընթացքում շատ զգույշ եմ եղել, որ չքաղաքականացվի, երեկ ստիպված եմ եղել նման ելույթ ունենալ նիստի ժամանակ: Փաստն այն է, որ ԵՊՀ-ն և այլ բուհեր, որոնք տնօրինում են հանրային միջոցներ, պետական գույք, ունեն մարմին, որն այնտեղ է` վերահսկելու համար, որոնց մեծ մասն էնտեղ են կառավարության կողմից: Եթե խնդիր ունեք սրա հետ, եկեք քննարկենք»,-ասել է նա:

Համազասպ Դանիելյանը խոսել է ընթացակարգի մասին, հայտնել, որ եղել է երկու թեկնածու, երկուսն էլ առաջադրվել են Հոգաբարձուների խորհրդի այն անդամների կողմից, ովքեր ներկայացնում են պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

«Քվեարկության ընթացքում մեկը հավաքել է 23 ձայն, բարձր ստանդարտներից է խոսում պարոն Մարուքյանը, էդպես էլ չասեց՝ որևէ մեկի հետ կապ ունի՞, թե՞ ոչ: Պարոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ մեխին: Պարոն Մարուքյանը մեղադրել է երեկ իմքայլականներին` ՍԴ անդամի ընտրության հետ կապված, որ Չաք Նորիս է գրվել քվեարկության ժամանակ: Դուք գիտե՞ք, որ փակ քվեարկություն է, երաշխիք ունե՞ք, որ իմքայլական է արել, կամ ձեզանից մեկը չի արել, որ շոու սարքի»,- հարցրեց պատգամավորը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ