fbpx
Քաղաքականություն

Պարո՛ն վարչապետ, սխալ կարծիք ունեք մեր հանրության մասին․ Գոռ Առաքելյան

Գոռ Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Համակարգի դիմադրելու մասին շատ խոսվեց ու շատ բան ասվեց, բայց այս մեկը չեմ կարող չասել…

Ախր, անցումային կառավարության ձևավորման օրվանից բազմաթիվ մարդիկ(այդ թվում՝ ես), բազմաթիվ անգամ ու բազում ձևերով բարձրաձայնեցին, որ՝ եթե շարժվենք նախկինների գրած ու բերած օրենքներով ու խաղի կանոններով, ուրեմն համակարգը առողջացնելը շատ դժվար է, եթե չասենք՝ անհնարին: Ո՞վ չի հիշում, թե նախկինում մեծամասնությունը ինչպես, ինչ ձևերով ու միջոցներով էր «տեղավորվում» համակարգում, երբ ԽԾԲ անողը կամ փող տվողը դուրս էր թողնում այն մարդկանց, ովքեր այդ հնարը չունեին կամ չէին ուզում դրանից օգտվել, բայց գուցե և ավելի լավ էին տիրապետում այդ գործին: Ու հիմա, երբ շարժվում են զուտ օրենքով, փաստացի, այն մարդիկ, ովքեր նախկինում շանս չեն ստացել, հիմա էլ այդ բյուրոկրատական քաշքշուկի պատճառով մեխանիկորեն դուրս են մնում ու բնական է, որ գալիս են այն մարդիկ, ովքեր «բարաթ» ունեն…բա ու՞ր մնաց հեղափոխությունը ու հեղափոխականը, եթե շարունակելու ենք շարժվել այդ իրականում կեղծ ու գրեթե ոչինչ չասող չափանիշներով, որոնք շատ ժամանակ հերթական կայքի, հերթական աշխատանքի, հերթական հայտարարությունն են հիշեցնում ակամայից, մի տարբերությամբ՝ այստեղ բարետես արտաքինն ու երկար ոտքերը նշված չեն…

Ու հիմա կանգնել ենք փաստի առաջ և պարոն վարչապետը ասում է, թե՝ համակարգը դիմադրում է, փոխարինող էլ չունենք…լու՞րջ…

Եվ ուրեմն՝ պարոն վարչապետ, նախ սխալ կարծիք ունեք մեր հանրության մասին, և հետո էլ՝ անփոխարինելիներ չկան, ուրիշ բան, որ Ձեր մերձակա միջավայրից ոմանք, զեկուցում կամ համոզում են Ձեզ, որ ֆլանին կամ ֆստանին չի կարելի գործից հանել, որովհետև՝ էս անգրագետ պողոսների մեջ փոխարինող չկա…

P.S. Մեր ԵԱՏՄ գործընկերներից մեկի ժողովուրդը մի լավ խոսք ունի, ասում է. «бей своих чтобы чужие боялись», այնպես որ , լավ կանեք հենց կող ու կշտից էլ սկսեք համակարգի առողջացումը, պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=604943180276841&id=100022834932582

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ