fbpx
Կրթություն

Արայիկ Հարությունյանը պարտավոր է երկխոսության նստել ժողովրդի հետ. Լարիսա Ալավերդյան

Այսօր` օգոստոսի 28-ին, նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԿԳՄՍՆ-ի դիմաց իրականցվող բողոքի ակցիայի ժամանակ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ասաց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պարտավոր է երկխոսության նստել ժողովրդի այն հատվածի հետ, որն իր գործողությունների հետ համաձայն չէ։

Լարիսա Հարությունյանի խոսքով` ինքը պահանջում է ոչ այնքան Արայիկ Հարությունյանի հրաժարականը, այլ իր քաղաքականության հրաժարականը:

«Նախարարի հրաժարականն այն դեպքում, եթե նա չի փոխում քաղաքականությունը։ Մենք տեսնում ենք՝ ոչ միայն չի փոխում, այլ կարծրացած և օրվա վարչապետի շուրթերից, որ ով ինչ էլ ասի՝ մենք մեկ է անելու ենք։ Ես դա մերժելի եմ համարում։ Այն ամենը ինչը կոչվում է չափորոշիչներ կան այն փորձերն ամբողջովին հեղափոխել մեր արժեհամակարգը և սկսկել դա սկսել դպրոցներից, անգամ նախադպրոցականից. ես ոչ միայն մերժելի եմ համարում, այլ ես դատապարտելի եմ համարում։ Օրհասական խնդիր եմ համարում ոչ թե քայքայել մեր արժեհամակարգը, այլ ամրապնդել և չշարունակել նախկինների քաղաքականությունը՝ դպրոցները քայքայելու ուղղությամբ»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք նախարարն այս բողոքի ակցիաներից հետո հրաժարական կներկայացնի՞, Ալավերդյանն ասաց. «Նա մտածում է՝ ինքը հավե՞րժ է. դա ինձ համար զարմանալի է։ Գրագետ մարդիկ պետք է հասկանան, որ հավերժ պաշտոններ չկան։ Ինքը պարտավոր է նստել բանակցությունների բոլոր արտապառլամենտական ուժերի հետ, ինքը պարտավոր է նստել երկխոսության՝ ժողովրդի այն հատվածի հետ, որը համաձայն չէ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ