Հայաստանը և Արցախը շարունում են պարտվել, որը պարտավոր ենք կանխել

Հրապարակող՝

Հայաստանը և Արցախը շարունում են պարտվել, որը պարտավոր ենք կանխել

Ամենադիտվածներ

Համակարգված ինստիտուցիոնալ պարտությունը ինձ համար արտիկուլացվեց Լաչինի միջանցքի թեմայով, երբ Բերձոր, Սուս և Աղավնո համայնքներից քաղաքացիներին պարտադրեցին տեղահանվել:

Սա պարտադրեց ռուս-ադրբեջանական տանդեմը, և իրականացրեցին Հայաստանի վարչապետի համաձայնությունից հետո, Արցախի իշխանությունների ձեռքով:

Իսկ ընդդիմադիրների մեծ մասը, որոնք այդ կառավարելի քաոսի առանձին մասնիկներն էին, այս պարագայում ևս հորդորում էին բնակիչներին, որ պետք է դուրս գան: Մի մասը վառելով, մի մասը խաբելով, որ հանձնված է, մի մասը թքած ունենալու ցուցադրությամբ, մի մասն իր անհաղորդ լինելով, մի մասն էլ ուղիղ պաշտպանելով ադրբեջանական շահերը, որ մարդիկ լքեն իրենց տուն-տեղը:

Սա ընթացք է, որը պարտավոր ենք կասեցնել, հետո չեղարկել: Մենք պարտավոր ենք պահանջել քաղաքական բոլոր պատասխանատուներից բաց ներկայացնել, թե ինչ են անում Հայաստանի ու Արցախի ճակատագրի հետ:

Եվ ոչ ոք թող չփորձի իր վրայից իր պատասխանատվությունը գցի մեկ ուրիշի վրա:

Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր

Ամենաթարմ