fbpx
Սպորտ

Պարտվում են բոլոր թիմերը, սակայն պարտվել, նման խայտառակ խաղ ցուցադրելով, վայել չէ Յունայթեդին. Ռոյ Քին

Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում իր նախկին թիմի «Վեսթ Հեմ»-ից կրած պարտության մասին է խոսել Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը:

«Պարտվում են բոլոր թիմերը, սակայն պարտվել, նման խայտառակ խաղ ցուցադրելով, վայել չէ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պես ակումբին:

«Վեսթ Հեմ»-ի հետ խաղում մենք տեսանք, որ «Յունայթեդ»-ում չկա պրոֆեսիոնալիզմ, չկա վարպետություն, չկա բնավորություն, չկան ֆուտբոլիստներ, որոնք առաջ են տանում թիմը:

Ցավում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նման ցածր դիրքում է հայտնվել»,- ասել է Քինը:

Հիշեցնենք, որ «Կարմիր սատանաները» պարտություն են կրել 0:2 հաշվով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ