fbpx
Աշխարհ

Պարզապես գնա նախագահ Պորոշենկոյի ճանապարհով. Պորոշենկոյի խորհուրդը՝ Զելենսկուն

Մայիսի 14-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների խորհրդաժողովում Ուկրաինայի ներկայիս նախագահ Պետրո Պորոշենկոն, պատասխանելով մոդերատորի այն հարցին, թե ինչ խորհուրդ կտար նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ասել է, որ պարզապես խորհուրդ կտար գնալ իր ճանապարհով:

«Պարզապես գնա նախագահ Պորոշենկոյի ճանապարհով»,- ասել է Պորոշենկոն:

Նա ընդգծել է, որ Արևելյան գործընկերության երկրները հաջորդող 10 տարիներին պետք է ավելի շատ համագործակցեն ԵՄ երկրների հետ, այդ թվում՝ բարեփոխումների իրականացման համար:

«Ավելի շատ բարեփոխում, ավելի շատ համագործակցություն Եվրոպական հանձնաժողովի հետ, Եվրախորհրդի, Եվրամիության հետ», – ասել է Պետրո Պորոշենկոն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ