Կրեմլի հաղորդմամբ՝ նոյեմբերի 23-ին և 24-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Մանրամասն քննարկվել են նոյեմբերի 21-ին ՌԴ միջգերատեսչական պատվիրակության Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքները, ինչպես նաև երեք երկրների ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքների ընթացքը և բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հետագա քայլերը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման խնդիրներին: