Ապրիլի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։
Այս մասին ասվում է ԵԽ-ի պաշտոնական կայքում։
Նշենք, որ հանդիպման մասին հիշատակություն կար նաև՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան ու Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպման մասին ԵՄ-ի հայտարարության մեջ։ Գրիգորյանն ու Հաջիևը հանդիպման ընթացքում քննարկել են նաև հարցեր՝ կապված առաջիկա եռակողմ հանդիպման վերաբերյալ։

