Վարչապետ Նիկոլ Փաշինյան որոշմամբ՝ Սուսաննա Սահադյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահ։ Վարչապետի որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը և Սուսաննա Սահադյանի դիմումը՝
Սուսաննա Վառլենի Սահադյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահ (պաշտոնի ծածկագիր՝ 06-12-Ղ1-1)։
Սուսաննա Վառլենի Սահադյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»։
Մինչ այս Սուսաննա Սահադյանը ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնակատարն էր։