ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«ՌԴ նախագահը հունիսի 6-ին կհանդիպի Բուլղարիայի նախագահի, Սլովակիայի վարչապետի, Հայաստանի վարչապետի հետ»,- ասել է Ուշակովը: Հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: