fbpx
Կառավարություն

11:00 11/9/2019

Փաշինյանի ասուլիսի վայրը փոխվել է. հայտնի են օրն ու ժամը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ. նախկինում խոստացել էի, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում:

Բայց քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր և միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում և այս տարի ևս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր:

Ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 13.00-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում»:

Վերեվ