fbpx
Սպորտ

Ռոնալդուն ապացուցեց, որ ինքն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է. Սանտուշ

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը մեկնաբանել է ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Լիտվայի հետ հանդիպման արդյունքը (5:1): Լիտվայի դեմ մրցավեճում Կրիշտիանու Ռոնալդուն պոկեր էր ձևակերպել։

«Առաջին խաղակեսում մենք այնքան էլ կազմակերպված չէինք գործում, ինչն էլ ցանկանում էր Լիտվայի հավաքականը։ Կարող էինք ավելի շատ վերահսկել խաղի ընթացքը։

Մենք ավելի լավն էինք, այդ պատճառով էլ հաղթեցինք։ Կարևոր էր երեք միավոր վերցնել այս հանդիպմանը։ Բայց աշխատանքը դեռ չի ավարտվել:

Ես հավատում եմ, որ իմ թիմն ունի բոլոր հնարավորությունները՝ խմբում առաջին տեղը գրավելու համար։

Կրիշտիանու Ռոնալդուն լավագույնն է աշխարհում։ Երեկ նա մեզ ապացուցեց դա» – Սանտուշի խոսքը փոխանցում է A Bola-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ