fbpx
Քաղաքականություն

Փաշինյանի նամակը Պուտինին ստեղծում է որակապես այլ իրավիճակ․ Հակոբ Բադալյան

Քաղական մեկնաբան Հակոբ Բադալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Պուտինին վարչապետ Փաշինյանի նամակը ստեղծում է որակապես այլ իրավիճակ:

Նամակը կարող է պայմանավորված լինել ինչպես անմիջական ռազմական սպառնալիքներով և ռիսկերով, այնպես էլ ընթացիկ իրավիճակի վրա քաղաքական ազդեցության գործիքներն ընդլայնելու նկատառումով, որովհետև փաստորեն ստեղծվում է Ռուսաստանի առնվազն մեկ աստիճան բարձր ներգրավվածության նախադրյալ: Ընդ որում, կանի այդ քայլը ՌԴ-ն, թե չի անի, միևնույն է երկու պարագայում էլ գործ կարող ենք ունենալ խորապես նոր իրավիճակի հետ:

Մի քանի հատկանշական ֆոնային արձանագրում. նամակը հաջորդում է փաստորեն սկանդինավյան խաղաղապահների վերաբերյալ Օբրայենի հայտարարությանը, նամակը հաջորդում է Ժնևին որտեղ անկասկած քննարկման գլխավոր հարցը հրադադարի վերահսկման մեխանիզմն ու խորքային առումով խաղաղապահների հարցն է, նամակը հաջորդում է Իրանի նախաձեռնությանը՝ որը առաջարկում է փոխել Մինսկի խմբի ձևաչափ և փոխարինել ռուս-թուրք-իրանյան ռեգիոնալ ձևաչափով, և նամակից առաջ Հայաստանի վարչապետի խոսնակը բարձրաձայնում է Մոսկվա մեկնելու հետ կապված ՀՀ և Արցախի նախկին նախագահների հետ քննարկումներն ու փաստացի համաձայնությունը, որից սակայն նրանք փաստորեն հրաժարվել են:

Եվ թերևս մի ոչ պակաս հետաքրքիր ֆոնային հանգամանք էլ՝ Պատրուշևը հայտարարել է, որ ռուսաստանում աշխուժացել են ծայրահեղ իսլամական բջիջները»:

https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/3701732086517232?__cft__%5B0%5D=AZW1fPgH4FcK3glsRVN4JlM-uZ4euv7vtR38jLD-0PoN2IxPeNNLBdxxNnms0a-4-hGQ8YwxpaDLuaDWBcQ0O_NxA2ftflh_-7dBRDG2pnTfFzcOQAQ5wwnd-wizlVDOkV8&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ