ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ իր և ընտանիքի անդամների կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են եղել։
«Սիրելի հայրենակիցներ.
Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաև երեկ:
Իհարկե, մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարևոր է, որ մենք բոլորս առողջ ենք և ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար:
Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»։
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2659325501054495?__cft__[0]=AZWiZyiapa5ryKszm6g_VXU103FEMVqfn9wY-yXqfZTFTzjhL1rYoIgb5R5mPfJBXLJ7JzpBG1XUQ5ryXZmFOAi1oXOc3Ea4XxgHe__Kxy03MyPlq_0h-uGlHD4p5dTZOubTbgCoFkiGEhVxL4Wpu9gXIvWNfPtOUhblU29KLx7GDQ&__tn__=%2CO%2CP-R