Խորհրդարան

Փաշինյանը Մարուքյանին առաջարկել է հանդիպել․ ԼՀԿ ղեկավարը համաձայնել է

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան կապ է հաստատել իր հետ ու առաջարկել հանդիպել և քննարկել արտահերթ ընտրությունների վերաբերյալ առկա հարցերը։

Մարուքյանն ասաց, որ համաձայնել է վարչապետի առաջարկին։ Նա ենթադրեց, որ իրենց հանդիպումը տեղի կունենա վաղը։

ԼՀԿ ղեկավարը նշեց նաև, որ հուշագիր ստորագրելու մասին իր հայտարարությունից հետո ոչինչ չի փոխվել։ Հիշեցնենք՝ Մարուքյանն ասել էր, որ եթե ԶՈւ ԳՇ պետին ազատելու միջնորդությունը հետ վերցվի նախագահի աշխատակազմից, ինչպես նաև Տիրան Խաչատրյանի վերականգնվի ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, ապա ինքը պատրաստ է հուշագիր ստորագրել, որ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետ չի առաջադրվի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ