ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր պաշտոնական էջի միջոցով ցավակցել է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին՝ արքայազն Ֆիլիպի մահվան առթիվ։
Փաշինյանը գրել է, որ խորապես ցավակցում է Էդինբուրգի դուքս, Նորին Գերազանցություն արքայազն Ֆիլիպի վախճանի կապակցությամբ։
«Թող նրա հիշատակը հավերժ լինի», – գրել է վարչապետը։
Profoundly saddened for the loss of His Royal Highness the Prince Philip, Duke of Edinburgh. May the Lord bless and give strength to his family to sail this sorrow. May his memory be eternal.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) April 9, 2021