Աշխարհ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 506 նոր դեպք

Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 506 նոր դեպք, ապաքինվել են ևս 285-ը։

Այս մասին տեղեկանում ենք կառավարական StopCov.ge հատուկ կայքից։

Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 287689 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 276711-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 3869 պացիենտներ, որոնցից 11-ը անցած օրվա ընթացքում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ