Սպորտ

Չեմպիոնական մրցավազք Լա Լիգայում․ այսօր կհանդիպեն «Բարսան» ու «Ռեալը»

Իսպանիական Լա Լիգայում իսկական մրցավազք է սկսվել չեմպիոնական տիտղոսի համար։

«Ատլետիկո» Մադրիդի վերջին ոչ այդքան հաջող ելույթներն օգնեցին կատալոնական «Բարսելոնային» և «Ռեալ» Մադրիդին մոտենալ «Ատլետիկոյին»։

Այս պահի դրությամբ՝ 29 տուրերից հետո «Ատլետիկոն» ունի վաստակած 66 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, բայց նրան հետապնդող «Բարսան» ու «Ռեալը» հետ են մնում նրանից համապատասխանաբար՝ 1 և 3 միավորով։

Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, կայանալու է անչափ կարևոր խաղ՝ չեմպիոնական մրցավազքի տեսանկյունից, որը կարող է որոշիչ լինել․ խոսքը՝ Էլ կլասիկոյի մասին է։

Նշենք, որ բուքմեյքերներն ավելի շատ հավատում են «Բարսելոնայի» հաղթանակին՝ դրա հավանականությունը գնահատելով 2,30 գործակցով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ