Փաշինյանը՝ «դավաճան իշխանություն» հռետորիկայի և ներքին ու արտաքին դավադրությունների մասին

Հրապարակող՝

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է հարցին, թե ինչով է պայմանավորված իշխանությունների դեմ արդեն տևական ժամանակ տարվող քարոզչությանն, դրա հետևանքներին ու դրա կանխման ձևին։

«Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենևին էլ կորսված հայրենիքի ցավի ձայնարկումը չէ: Դա շատ լրջորեն մտածված և երկա՜ր տարիներ նախապատրաստված հիբրիդային պատերազմի դրվագ է:

2018 թվականին վարչապետի կարգավիճակում չէի էլ հասցրել կարդալ ԼՂ հարցի կարգավորման բանակցային թղթերը, այդ նույն ուժերը փսփսում էին, թե մեր իշխանությունը պատրաստվում է հանձնել հողերը: Այդ միտքը կամաց-կամաց, քայլ առ քայլ, ականջ առ ականջ շրջանառության մեջ էր դրվում:

Նպատակը մեկն էր, որ եթե/երբ գա Արցախի ու Հայաստանի շահերը զենքով պաշտպանելու ժամանակը՝ արժանահավատ հնչի միտքը, թե կռիվն ու պայքարն անիմաստ են, ամեն ինչ վերևներում պայմանավորված է, «հողերը հանձնած են» և այս թեզերի միջոցով երկրի դիմադրողականությունը, զինվորի մոտիվացիան ու կամքը կոտրվի: Իսկ մինչ հնարավոր պատերազմը՝ թուլանա երկրի դիրքը բանակցային սեղանի շուրջ:

Նման կոմբինացիաները, իհարկե, կառուցվում են դրսի և ներսի ուժերի սերտ համագործակցությամբ, և ներսում նմանատիպ խոսույթները ձևավորողները շատ հաճախ չեն էլ կռահում ինչին են մասնակցում, որովհետև ամենը մատուցվում է բարձր «հայրենասիրական» սոուսով: Բայց վերնախավային նեղ շրջանակը չի կարող չիմանալ սեփական առաքելությունը, որ հիմնված է արտաքին ուժերի հետ փոխշահավետ համագործակցության վրա: Արտաքին ուժերը՝ տարածքներ, ներքին ուժերը՝ իշխանություն:

2020-2021 թվականներին առաջին մասը ստացվեց, երկրորդ մասը՝ ոչ: Բայց ինչպես տեսնում եք, ներքին «հայրենասերները» չեն հանդարտվում, որովհետև նրանց արտաքին գործընկերները առաքելությունը ավարտված չեն համարում:

Այստեղ տեղին է քննադատությունը կառավարության և պետական մարմինների հասցեին: Իսկ ինչու՞ չեք կանխում. իհարկե, կան տասնյակ գործոններ, դրանցից առանցքայինը պետական ինստիտուտների կայացածության աստիճանն է:

Այս է պատճառը, որ համարում եմ, որ մեր առանցքային խնդիրը պետականության և պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակն է, և հիմնական անելիքը պետականության և պետական ինստիտուտների զարգացումը, որ մեր ապագայի միակ երաշխիքն է իմ խորին համոզմամբ:

Թերևս՝ շարունակելի…», – գրել է Փաշինյանը։

Ամենաթարմ