Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի համաժողովի շրջանակում Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկման ժամանակ որոշակի մտահոգություն է հայտնել ՀԱՊԿ-ի հետ կապված։
Նա մեկնաբանել է ՀԱՊԿ-ի՝ ոչ այնքան արդյունավետ լինելու և Հայաստանի կողմից այն լքելու հնարավոր մտադրության մասին տեղեկությունները.
«Գիտեք, մենք որոշակի մտահոգություններ ունենք ՀԱՊԿ-ի հետ կապված, և այդ մտահոգությունները հանրային են եղել: Մենք այդ հարցերը բարձրացրել ենք մեր գործընկերների մոտ, փաստացիորեն հանրայնացրել ենք, և մտահոգությունները դեռ առկա են: Աշխատում ենք այդ հարցերին, մտահոգություններին լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասել է ՀՀ վարչապետը։