Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
Այս մասին ասաց հենց Փաշինյանը՝ Կարավարության այսօրվա նիստի ընթացքում։
Նա նշեց, որ այցը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ է։
Փաշինյանը նշեց, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա։