Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
- Պետք է վերաիմաստավորել ներկան․ նախագահի թեկնածու
- Փաշինյանը զրուցել է Մակրոնի հետ․ խոսվել է նաև ԼՂ իրավիճակից
Ուղերձում ասված է.
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով։ Ձեր՝ պետական գործունեության հարուստ փորձը, կրեատիվ որոշումների ընդունմամբ կոնկրետ արդյունքներ արձանագրելու տրամադրվածությունը Ձեր հանդեպ համընդհանուր խորը հարգանք են ձևավորել։
Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված վստահության և փոխըմբռնման հարաբերությունները, որոնք նպաստում են մեր երկրների միջև բազմաոլորտ փոխգործակցության ներկապնակի հարստացմանը։
Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, հաջողություն և բարօրություն»: