ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արարատ Թումանյան նշանակվել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար», – ասվում է համապատասխան որոշումում:
Որոշումը հրապարակվել է կառավարական e-gov.am հատուկ կայքում։

