ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Արտակ Դավթյանին ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտակ Դավթյանին ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից», – ասված է որոշման մեջ։
Ինչպես նաև Փաշինյանը որոշում է ստորագել, որով Միքայել Փաշայանը ազատվում է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Միքայել Փաշայանին 2020 թվականի նոյեմբերի 16-ից ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից», – ասված է որոշումում։